Սեբաստացի տատիկն այսպիսին էլ է լինում…

   Ուսումնական նախագծային ճամբար

Երեկոյան Թոփչյան Արմինեի զանգից հետո սիրտս սկսեց ուժեղ բաբախել… Միանգամից չկարողացա պատասխանել՝ ժամանակ խնդրեցի մտածելու,գործերս կարգավորելու համար… Գն՞ալ, թե՞…,  մասնակցե՞լ…  Ախր բավականին ժամանակ է, ինչ չեմ վարել, բայց միշտ նախանձել եմ վարողներին… Վե՛րջ ,գնում եմ, մասնակցելու եմ… Ամբողջ գիշեր չքնելով, ինքս ինձ նախատելով, հետո՝ արդարացնելով,  գնացի ու մասնակցեցի…

Երևան-Զվարթնոց-Երևան երթուղին պլանավորված էր, առաջին կանգառը սբ. Հարություն եկեղեցում էր, բայց  հրաշալի մասնակիցների միաձայն որոշումն ընդունվեց և հասանք  մինչև Էջմիածնի սբ. Հռիփսիմե եկեղեցի, հետո նոր ՝ Զվարթնոցի տաճար… Ամեն ինչ սահուն, գեղեցիկ… Ինքս ինձ վրա զարմացած, ինձնով հիացած ու երջանկացած վերադարձանք … Այո, ես հաղթահարեցի ինչքան որ կարողացա, (մեկ- երկու դադարով `ուղեկցող Արսենի մեքենայում ) և նորից վարելով  ու հաղթահարելով…

Շնորհակալ եմ բոլոր հոգատար մասնակիցներին, օրվա համար ու իմ սիրելի կրթահամալիրին …

Оставьте комментарий