Անակնկալ այց ՝ 5 տարեկաններին.

Այսօր  մեր ջոկատով որոշեցինք այցելել   5 տարեկանների խմբին : Տաք ու ջերմ հյուրընկալվելուց բացի ճամբարականները համպատրաստից որոշեցին և իրենց կրտսեր բարեկամների համար  ցուցադրեցին «Պապն ու շաղգամը» և « Կարմիր գլխարկը» ներկայացումները:   Բարձր ծիծաղն ու ժպիտները ամենուր էին : Դիտեք Էլմիրա Մարգարյանի  պատրաստած ֆիլմը այս հղումով.

Հնագույն մայրաքաղաքի մայրամուտը

Որոշել եմ՝ ամեն շաբաթ անել երկրի ընթացքի ամփոփումը՝ առանց զիջման։ Սա ինձ համար մի նոր գործ է, որ կանեմ, իհարկե, խնամքով, անաչառ։
Թվում է, որ այն շինարարական հսկա փոսերը՝ շրջագծով ու խորությամբ, որ փորված են Բուզանդի, Կողբացու, Արամի փողոցների միջև, արված են այնպես, որ ժամանակի ընթացքում այդ փողոցներում մնացած՝ 19-20-րդ դարի Երևանի մեկ-երկու հարկանի տները, ինչպես Արամի 23 և 30 հասցեների, ընկնեն փոսը, վերանան… Ազատվենք գլխից էլ, գլխացավից էլ…  Աշոտ Բլեյան

https://ashotbleyan.mskh.am/13-01-2019/

Այսօր էլ մենք՝ կրթահամալիրի  երկարացված օրվա կազմակերպիչներով , երկու խումբ կազմած շրջեցինք  նշված փողոցներով  և  … նայեք այս ֆիլմն ու մի պահ խորհեք, մտածեք և վերջապես մի միտք արտահայտեք՝ երևանցիներ…

Մարդիկ դեռ ապրում են այստեղ մի ողջ կյանք…և ապրում են 21-րդ դարում…

 

 

Ձնեմարդուկների ստուգատես -նախագիծ

Երեկվանից մեզ ձմեռը հիացրեց իր տեղացող, հանդարտ վայր թափվող ճերմակ փաթիլներով, որոնց շնորհիվ այսօր մեծ ու փոքրի սրտերը լցվեցին բարությամբ,խաղաղությամբ ու երջանկությամբ… Ձնեմարդուկների ստուգատեսի մեկնարը սկսեցինք,  իմ ջոկատն անցավ գործի և արդյունքում  հորինվեցին գեղեցիկ  պատումներ…Ձնեմարդուկին անձնավորելով , շնչավորելով , Սիմոնյան Արեգը հենց առաջինն էր, որ իր բլոգում մի գեղեցիկ հեքիաթ հորինեց ու գրեց… Սպասում եմ մյուսների արձագանքներին ու գեղեցիկ պատումներին… Սա էլ  Արեգի  և լուսանկարային պատումները…

 

 

Մարզական օրվա ուրախությունը

Օրն այսօր մարզական էր, նախագծային, ուրախ և աշխույժ… Ձմեռային արևն էլ իր հերթին նպաստեց, որ իմ ջոկատայինները գեղեցիկ ֆուտբոլային  մրցաշար իրականացնեն  հարակից մարզահրապարակում:  Մյուս խումբն էլ անցավ գործագործ, ստոպ, վոլեյբոլ խաղերին: Հերթական գեղեցիկ տպավորություններով լի ավարտվեց մեր մարզական օրը…

Դրսում ձմեռ է, ներսում՝ գարու՜ն

Տոնական արձակուրդից հետո կարոտած ու ջերմագին հանդիպեցինք մեծից-փոքր:  Խոսեցինք Ամանորի  և Սուրբ ծննդյան տոնական գեղեցիկ պահերից, շրջագայություններից… Եղանակը շատ բարենպաստ էր այսօր և որոշեցինք այցելել Քոլեջի ջերմոց- լաբորատորիա,իմ ջոկատայինների թախանձագին խնդրանքով… Նրանցից մի քանիսն եղել էին այդտեղ այսօր առավոտյան և պատմել էին մյուսներին, որ շատ հետաքրքիր է անցել…Գնացինք և ի՜նչ տեսանք…Իսկական գարնանային տրամադրություն էր տիրում այնտեղ, ամեն ինչ ծաղկած, ծլած…  Բացի բուսական աշխարհից կենդանականն էլ էր աշխուժացել՝ կրիաներ, կարմրաթուշիկ թութակ,ծովախողուկներ,ձկներ…Շատ ուսուցողական շրջայց էր,հարցեր ու սպառիչ պատասխաններ ստանալուց հետո վերադարձանք մեծ բավականությամբ…

 

«Ուսուցչի լույսը Արատեսի դպրական կենտրոնում» նախագիծը

img_4333Շնորհավոր Ամանոր և ՍՈՒՐԲ ծնունդ…

Սուրբ ծննդյան տոնական  նախագիծը  ձմեռային Արատեսի դպրական կենտրոնում, Եղեգիսի սբ Կարապետ եկեղեցում և Նորավանքում , մեկօրյա ճամփորդության վայելքը դեռ երկար  կմնա մասնակիցների հիշողության մեջ…

Գեղեցիկ պահերի, հոգուս զգացած պատումը իմ  արած լուսանկարները  կշարունակեն…

https://www.youtube.com/watch?v=n-KrXTT7niE

https://www.youtube.com/watch?v=rq3u9h6roio&t=16s

 

 

 

Երկարացված օրվա հունվարյան նախագծեր

IMG_2242ՀՈՒՆՎԱՐԻ  8 — 31 -ի  նախագծեր

 Հետտոնական պատումներ

Քայլարշավներ Բանգլադեշ թաղամասում

Ձմեռային բացօթյա խաղեր — ( սահնակներով, դահուկներով )

Ձմեռային Ագարակ

Ձնեմարդուկների պատրաստման ստուգատես

Լուսանկարչություն

Արևելյան դպրոցի մեծ ու փոքրի Ամանորի մաղթանքներ

Համպատրաստից նկարահանվել  են  թե՛ սովորողները , թ՛ե դասավանդողներն ու ծնողները… Լսեք  բոլորին ուղղված Ամանորի մաղթանքները…

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ  — 2019

Հերթական քայլարշավ Էջմիածնում

Ոչ շատ մեծ խմբով,  հյուրընկալվեցինք ամանորին պատրաստվող  Էջմիածին քաղաքը: Արևային  քաղաքը գրկաբաց ընդունեց  մեզ և անգամ բարեհամբյուր ժպտաց….  Ֆոտոպատում

Մրցանակակիր տատիկի ոգեշնչանքի ուժը …

IMG_0698Երեք թոռնիկների տատիկ եմ,  իսկ սեբաստացի տատիկի կարգավիճակում՝ բյուր սեբաստացիների, ովքեր ինձ ամեն օր ոգեշնչում են և նոր խենթությունների դրդում:

Ես այս կարգավիճակում  և՛ հեծանվորդ եմ, և՛ լողորդ, և՛ հեծյալ, բացի այդ երեք անգամ Արագածի հարավային գագաթը հաղթահարած, Արայի  ու Արտենի լեռները նվաճած տատիկ սեբաստացի… Բազմաթիվ են իմ ճամփորդություններ-բացահայտումները,  իսկ այս ամենի համար մեղավոր եմ ճանաչում խենթ ու խելառ  մեր  խորոտ տիարին, ով  բոլորին խենթացնում է իր  անդադար պրպտումներով, նորարարություններով,  նոր նախագծերով, միշտ հասցնող ու երբեք չհոգնող կարգավիճակով:

Ճակատագրի բերումով հայտնվեցի կրթահամալիրում, ձուլվեցի և դարձա նրա նվիրյալը սրտով և հոգով առ այսօր: Կրտսեր տարիքի երեխաների հետ աշխատելն  ինձ պարգևեց  սեր, հոգածություն, պարզ ու բարի թափանցիկ մի  մեծ աշխարհ:

Լուսանկարչության հանդեպ իմ սերը  վաղ անցյալից  եմ ժառանգել, սիրում եմ նկարել ինձ շրջապատող միայն գունեղն ու գեղեցիկը… Իսկ կրթահամալիրում չկա, գոյություն չունի ոչ մի նեգատիվ կամ մութ անկյուն:

Ձմեռ պապիկի մրցանակին եմ  արժանանում  արդեն երկրորդ անգամ և ցանկանում եմ իմ ողջ  սրտով ու հոգով ասել. — «Բոլոր տարիքի սեբաստացիներ, սիրել, սիրում  և սիրելու եմ ձեզ միշտ» : Շնորհակալություն