Հերթական բացահայտումներով լի օր կամ ՝տիար Բլեյանի հետքերով…

Հայրենագիտական, մշակութային ճամփորդություն

Երևան-Էջմիածին-Ամբերդ (Արմավիրի մարզ)-Այգեշատ (Արմավիրի մարզ) – Ոսկեվազ – (Արագածոտնի մարզ) երթուղով

Ծանոթություններ հիանալի մարդկանց և չքնաղ բնության գողտրիկ հրաշալիքներին…

Շնորհակալություն, նվիրյալ ամենասեբաստացուն և սեբաստացի գործընկերներիս, տպավորիչ ու անմոռանալի օր ևս ինձ պարգևելու համար…

 

ՖՈՏՈՔՐՈՆԻԿՈՆ

 

 

 

 

Реклама

Պատրաստվում ենք գարնանային սերմնացանին—Սեմինար-պարապմունք

Ամեն անգամ , երբ հաճախում ենք կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա, այնպիսի մի զգացողություն է առաջանում, կարծես եկել ենք նոր շունչ ստանալու և մի նոր շունչ  էլ   ստեղծելու  համար …

Երկարացված օրվա կազմակերպիչների նախաձեռնող խումբն այս անգամ  էլ մեծ հետաքրքրությամբ  լսեց տ. Շողիկի պատրաստած սեմինար-պարապմունքի  թեման, ծանոթանալով  ԳԱՑԱՆԻԱ  կոչվող բույս- ծաղկին, որն ի դեպ շատ գեղեցիկ է և ամբողջ տարվա ընթացքում ծաղկում ու գեղեցկացնում է  կրթահամալիրի պարտեզ- ծաղկանոցները :  Սերմերը հատուկ տարրաներում ցանելուց , ցողելուց հետո , մեզ միայն մնում է սպասել ծլարձակելուն, որպեսզի մեր ճամբարականների հետ  միասին գարնանը սկսենք   պարտիզապուրակային աշխատանքները:

Էստաֆետային խաղեր -մրցույթ

Այսօր կրթահամալիրի Ավագ դպրոցի մարզադահլիճում ավարտվեց երկարացված օրվա Արևելյան, Արևմտյան և Միջին դպրոցի տարատարիք ճամբարականների մարզական ստուգատեսը…  Մարզիչների հրահանգով թիմերը շարվեցին և գեղեցիկ նախավարժանքից հետո սկսվեց էստաֆետային  բազմատեսակ խաղերի ընթացքը : Ստուգատեսը եզրափակվեց բասկետբոլային մինի խաղով և ճամբարականների ուրախ տրամադրությամբ…

Այսօրվա պատասխանատուներն էին ՝Արևելյան դպրոց-պարտեզ-Նունե Խաչիկօղլյան, Արևմտյան դպրոց-պարտեզ- Աստղիկ Արսենյան, Միջին դպրոց- Քնարիկ Մելքոնյան և Հյուսիսային դպրոց-պարտեզ — Սուսաննա Պետրոսյան.

Դիտենք այս ամենի մասին պատմող ֆիլմը.

Նախագծային ամփոփում — 1-ին ուս. շրջան (սեպ.- դեկ.)

 

«Մուտք» ճամբար

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/08/27/

Քայլարշավներ

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/09/19/

 

Հեծանվավարություն

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/11/27/

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/11/20/

 

Հարիսայի ծես

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/11/07/

Տեխնոլոգիա

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/11/18/

Ջերմոց -լաբորատորիա

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/12/18/

 

Թթուդրիքի ծես

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/10/22/

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/10/29

 

Ուսումնական ԱԳԱՐԱԿ

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/12/19/

 

Ամանոր

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/12/05/

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/12/05/

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/12/06/

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/12/06/

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/12/21/

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2019/01/03/

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/12/05/

 

Մրցանակ

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/12/26/

Երկարացված օրվա կազմակերպիչների սեմինարներ

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/10/15/

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/12/27/

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/11/28/

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/11/04/

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/11/04/

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/10/30/

https://nkhachikoxlyanmskh.wordpress.com/2018/10/29/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քայլարշավ հին քաղաքով…

Ֆիրդուսի, Բուզանդի, Կողբացի փողոցներ և Կոնդ

Կրկին մեր թիմով, կրկին  քայլարշավ, բայց այս անգամ  մի  մարդու հետ, ով  իրոք շատ է սիրում իր քաղաքը, նվիրյալն է իր աշխարհի  և միշտ  շռայլորեն ուսուցանում , փոխանցում է  այդ սերն  ու մտահոգությունը  ծանոթ-անծանոթին …

Գիդ — զբոսավարի դերը  քայլարշավների, ճամփորդությունների ժամանակ մեր տիար Բլեյանը կատարում է գերազանց, անհոգնել ու մեծ սիրով : Խմբերով  շատ անգամ ենք ճամփորդել Հայաստան աշխարհի տարբեր վայրեր ու միշտ վերադարձել ենք   մեծ տպավորությունների, ուսուցողական-ճանաչողական պահոցով, որն ի դեպ, ամբողջ կյանքում մնում է  , չի կորչում …

Այս անգամ էլ ենք միասին  շրջում քաղաքի հին  թաղամասերով, փողոցներով ու բակերով:   Հին քաղաքի տարբեր ճակատագրերով անցած  խարխուլ , բայց կանգուն մնացած պատերի ու շենքերի  տնքոցներն ու հառաչները,  լսելով անցնում ենք թաղից-թաղ…  Եվ մեր  տիար Բլեյանը, կարծես  թարգմանում ու վերծանում է մեզ համար այդ փլատակների  ու շինությունների պատմությունը… Եվ ինչքա՜ն մեծ  սիրով  է փոխանցում  այդ  ամենը …

Հուսանք, որ  հին ու նոր Երևանի միաձուլումը  կլինի  վերածնունդ… ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

 

Թաղամասային սեմինար-ֆոտոպլեներ. Խաղողի թարմա -կախիչներ.

Քայլք Բանգլադեշի Բ-1 թաղամասով, որտեղ ապրում եմ և ամեն օր քայլում եմ նույն բակերով… Կրթահամալիրում առկա «Խաղողագործություն» նախագծի շրջանակում այսօրվա թեման հենց վերաբերվում էր խաղողին, նրա պահպանմանը, խնամքին, նվիրյալներին : Ափսոս, որ  ժամն ու եղանակային պայմանները չարդարացրին, որ  գոնե մի  խաղողագործ-բնակչի  հանդիպեինք, հետը զրուցեինք կամ  հասկանայինք, թե իր տնամերձի խաղողն ինչպիսին է կամ ի՞նչ է անում խաղող ստանալուց հետո:

Ցանկացած շենքի տնամերձում կա խաղող, մշակված, խնամված կամ էլ հակառակը, իսկ մետաղական ցանկապատերը պատված են վայրի խաղողի, մասրենու կամ մոշի թփերով ՝հասկանալի պատճառներով:

Արևելյան դպրոցի  5 տարեկանների խմբի  կազմակերպիչ Էլմիրա Մարգարյանի հետ շրջեցինք բակերով, թակեցինք դռներ, որոնք չբացվեցին և շարունակեցինք մեր ֆոտոպլեները: Բակերի տնամերձ տարածքներում կային նորատունկ խաղողներ, կային նաև ծեր ու հսկա  վազեր, որոնք ավելի շատ բան պատմեցին իրենց խնամողների մասին …

Կարծում եմ այս նախագիծը կունենա իր գեղեցիկ շարունակությունը…

 

Նախագծային բացօթյա մարզախաղեր

Մեր ջոկատը պատրաստվում է  Մայր դպրոցի մարզադահլիճում հունվարի 31-ին  կայանալիք սպորտային մրցաշարին:  Երկարացված օրվա ճամբարականները մրցելու են կրթահամալիրի մյուս դպրոցների տարիքային ճամբարականների հետ:  Հարակից բացօթյա խաղահրապարակում , ձայները գլուխները գցած, ճամբարականներս մարզախաղերին են պատրաստվում …

Это слайд-шоу требует JavaScript.

Նախագծային քայլարշավ դեպի Ագարակ

Այս անգամ մեր ջոկատով Ագարակ գնացինք մեր չորքոտանիներին կեր տանելու:    Շատ ուրախացանք, երբ տեսանք,որ բոլոր ձիերն ու ձիուկները  վայելում էին ձմեռային արևոտ օրը դրսում: Նրանց կերակրելուց , շոյելուց հետո մի լավ շրջագայեցինք տարածքում, նկարվեցինք  և լավ տպավորություններով վերադարձանք …

Это слайд-шоу требует JavaScript.

Բազկամարտի առաջնությունը որպես նախագիծ :)

Անգելինա  —  տիկին Նունե, գիտե՞ք, որ էս Նատալին շատ ուժեղ է, բոլորին ձեռքի ուժով հաղթում է…

Ես — Ճի՞շտ է ասում Անգելինան, Նատալի ջան:

Նատալին ուսերը թոթվեց և քիչ կարմրեց…

Նատալի — Դե որ ասում են, ուրեմն ճիշտ է , էլի…

Ամբողջ դասարանով մի մե՜ծ ալիք առաջացավ, բոլորն էլ ուզեցին  իրենց ուժն ու եռանդը ցույց տալ, մրցակցության մեջ մտնել ու հաղթել… Այդ պահին պետք է դեմքերը տեսնեիք…Ես էլ մի սեղան առանձնացրի, աթոռները դրեցի և սկսվե՜ց…  Սկզբից բացահայտվեցին բոլոր  ուժեղ աղջիկները,  իսկ հետո անցան տղաներին…  Մրցակցությունը դեռ կշարունակվի, որպես նախագիծ, քանի որ բացահայտվեցին  բավականին լուրջ մրցակիցներ , թե՛ աղջիկների կողմից, թ՛ե տղաների… Կարծում եմ մարզիչներին դիմելով , էլ ավելի հետաքրքիր կանցնի  մրցությունը :