Բացօթյա սպորտային տրամադրություն

Հարկից խաղահրապարակում ենք, տղաների մի մասը գերադասեց խաղալ  բասկետբոլ, իսկ  մյուսներն էլ  անցան իրենց սիրած բակային խաղին: Սպորտային տրամադրությունն ու ցնծությունն ամենուր էր…

 

Реклама

Սեմինարի շարունակություն Գարդենիա-լաբորատորիայում

Երկարացված օրվա կազմակերպիչների մեծ թիմով  կրկին  տ. Շողիկի մոտ էինք : Գեղեցիկ, մտերմիկ ու ջերմ  մթնոլորտում սեմինարն անցավ շատ հետաքրքիր , պայմանավորվեցինք հերթականությամբ ճամբարականներին էլ  ներառել գարնանամուտի պարտիզապուրակային  աշխատանքներին: Ներսում և դրսում տնկվող սածիլներն արդեն պատրաստ սպասում են…

Մաքուր միջավայր-նախագիծ

Ճիշտ է, դրսում ձմեռվա վերջին ամիսն է, սակայն արևն արդեն ազդարարում է գարնան գալուստը և մեզ ուղղորդում է դուրս ՝ մաքուր օդ շնչելու և խաղալու …

Ճիմապատված լանջեր բարձրանալիս նկատեցինք, որ տարածքը շատ էր աղտոտված: Անմիջապես տղաներիս խումբն անցավ մաքրելու, հավաքելու աշխատանքներին, իսկ աղջիկներն էլ զբաղվեցին  Թումանյանական նախագծերն իրականացնելու : Մաքրելուց հետո էլ մի լավ խաղացինք մաքուր լանջերում, նկարվեցինք ու վերադարձանք դպրոց:

 

Միշտ կանչող մեր սիրելի Ագարակում

Ճամբարականների ուրախ գոռում-գոչյունները տարածվեցին  ամբողջ դպրոցով մեկ, երբ լսեցին,  որ գնում ենք կրթահամալիրի մեր սիրած վայրերից մեկը՝   ուսումնական  Ագարակ:

Գնացինք շատ բարձր տրամադրությամբ, այնտեղ էլ մեզ դիմավորեցին մեծ ուրախությամբ:  Մեր չորքոտանիների համար մեզ հետ կեր էինք վերցրել Արևելան դպրոցի ճաշարանից :

Ընկեր Էդմոնը զբաղված էր  ձիանոցի դռները գեղեցկացնելով, իսկ ընկեր Էդգարը անմիջապես սկսեց զրուցել, հարցուփորձ անելով անցավ գործնական պարապմունքի…  Սեմինարի նման մի ուսումնական պարապմունք դարձավ, որից մեծ տպավորություն ստացան երկարացված օրվա տարատարիք ճամբարականները: Հաջորդ հանդիպման ժամանակ էլ կսովորեն անվախ հեծյալի կարողությունները…

Գեղեցիկ օրվա  պահերն էլ արտացոլվեցին իմ լուսանկարներում…

 

Հերթական բացահայտումներով լի օր կամ ՝տիար Բլեյանի հետքերով…

Հայրենագիտական, մշակութային ճամփորդություն

Երևան-Էջմիածին-Ամբերդ (Արմավիրի մարզ)-Այգեշատ (Արմավիրի մարզ) – Ոսկեվազ – (Արագածոտնի մարզ) երթուղով

Ծանոթություններ հիանալի մարդկանց և չքնաղ բնության գողտրիկ հրաշալիքներին…

Շնորհակալություն, նվիրյալ ամենասեբաստացուն և սեբաստացի գործընկերներիս, տպավորիչ ու անմոռանալի օր ևս ինձ պարգևելու համար…

 

ՖՈՏՈՔՐՈՆԻԿՈՆ

 

 

 

 

Պատրաստվում ենք գարնանային սերմնացանին—Սեմինար-պարապմունք

Ամեն անգամ , երբ հաճախում ենք կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա, այնպիսի մի զգացողություն է առաջանում, կարծես եկել ենք նոր շունչ ստանալու և մի նոր շունչ  էլ   ստեղծելու  համար …

Երկարացված օրվա կազմակերպիչների նախաձեռնող խումբն այս անգամ  էլ մեծ հետաքրքրությամբ  լսեց տ. Շողիկի պատրաստած սեմինար-պարապմունքի  թեման, ծանոթանալով  ԳԱՑԱՆԻԱ  կոչվող բույս- ծաղկին, որն ի դեպ շատ գեղեցիկ է և ամբողջ տարվա ընթացքում ծաղկում ու գեղեցկացնում է  կրթահամալիրի պարտեզ- ծաղկանոցները :  Սերմերը հատուկ տարրաներում ցանելուց , ցողելուց հետո , մեզ միայն մնում է սպասել ծլարձակելուն, որպեսզի մեր ճամբարականների հետ  միասին գարնանը սկսենք   պարտիզապուրակային աշխատանքները:

Էստաֆետային խաղեր -մրցույթ

Այսօր կրթահամալիրի Ավագ դպրոցի մարզադահլիճում ավարտվեց երկարացված օրվա Արևելյան, Արևմտյան և Միջին դպրոցի տարատարիք ճամբարականների մարզական ստուգատեսը…  Մարզիչների հրահանգով թիմերը շարվեցին և գեղեցիկ նախավարժանքից հետո սկսվեց էստաֆետային  բազմատեսակ խաղերի ընթացքը : Ստուգատեսը եզրափակվեց բասկետբոլային մինի խաղով և ճամբարականների ուրախ տրամադրությամբ…

Այսօրվա պատասխանատուներն էին ՝Արևելյան դպրոց-պարտեզ-Նունե Խաչիկօղլյան, Արևմտյան դպրոց-պարտեզ- Աստղիկ Արսենյան, Միջին դպրոց- Քնարիկ Մելքոնյան և Հյուսիսային դպրոց-պարտեզ — Սուսաննա Պետրոսյան.

Դիտենք այս ամենի մասին պատմող ֆիլմը.

Քայլարշավ հին քաղաքով…

Ֆիրդուսի, Բուզանդի, Կողբացի փողոցներ և Կոնդ

Կրկին մեր թիմով, կրկին  քայլարշավ, բայց այս անգամ  մի  մարդու հետ, ով  իրոք շատ է սիրում իր քաղաքը, նվիրյալն է իր աշխարհի  և միշտ  շռայլորեն ուսուցանում , փոխանցում է  այդ սերն  ու մտահոգությունը  ծանոթ-անծանոթին …

Գիդ — զբոսավարի դերը  քայլարշավների, ճամփորդությունների ժամանակ մեր տիար Բլեյանը կատարում է գերազանց, անհոգնել ու մեծ սիրով : Խմբերով  շատ անգամ ենք ճամփորդել Հայաստան աշխարհի տարբեր վայրեր ու միշտ վերադարձել ենք   մեծ տպավորությունների, ուսուցողական-ճանաչողական պահոցով, որն ի դեպ, ամբողջ կյանքում մնում է  , չի կորչում …

Այս անգամ էլ ենք միասին  շրջում քաղաքի հին  թաղամասերով, փողոցներով ու բակերով:   Հին քաղաքի տարբեր ճակատագրերով անցած  խարխուլ , բայց կանգուն մնացած պատերի ու շենքերի  տնքոցներն ու հառաչները,  լսելով անցնում ենք թաղից-թաղ…  Եվ մեր  տիար Բլեյանը, կարծես  թարգմանում ու վերծանում է մեզ համար այդ փլատակների  ու շինությունների պատմությունը… Եվ ինչքա՜ն մեծ  սիրով  է փոխանցում  այդ  ամենը …

Հուսանք, որ  հին ու նոր Երևանի միաձուլումը  կլինի  վերածնունդ… ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

 

Թաղամասային սեմինար-ֆոտոպլեներ. Խաղողի թարմա -կախիչներ.

Քայլք Բանգլադեշի Բ-1 թաղամասով, որտեղ ապրում եմ և ամեն օր քայլում եմ նույն բակերով… Կրթահամալիրում առկա «Խաղողագործություն» նախագծի շրջանակում այսօրվա թեման հենց վերաբերվում էր խաղողին, նրա պահպանմանը, խնամքին, նվիրյալներին : Ափսոս, որ  ժամն ու եղանակային պայմանները չարդարացրին, որ  գոնե մի  խաղողագործ-բնակչի  հանդիպեինք, հետը զրուցեինք կամ  հասկանայինք, թե իր տնամերձի խաղողն ինչպիսին է կամ ի՞նչ է անում խաղող ստանալուց հետո:

Ցանկացած շենքի տնամերձում կա խաղող, մշակված, խնամված կամ էլ հակառակը, իսկ մետաղական ցանկապատերը պատված են վայրի խաղողի, մասրենու կամ մոշի թփերով ՝հասկանալի պատճառներով:

Արևելյան դպրոցի  5 տարեկանների խմբի  կազմակերպիչ Էլմիրա Մարգարյանի հետ շրջեցինք բակերով, թակեցինք դռներ, որոնք չբացվեցին և շարունակեցինք մեր ֆոտոպլեները: Բակերի տնամերձ տարածքներում կային նորատունկ խաղողներ, կային նաև ծեր ու հսկա  վազեր, որոնք ավելի շատ բան պատմեցին իրենց խնամողների մասին …

Կարծում եմ այս նախագիծը կունենա իր գեղեցիկ շարունակությունը…

 

Նախագծային բացօթյա մարզախաղեր

Մեր ջոկատը պատրաստվում է  Մայր դպրոցի մարզադահլիճում հունվարի 31-ին  կայանալիք սպորտային մրցաշարին:  Երկարացված օրվա ճամբարականները մրցելու են կրթահամալիրի մյուս դպրոցների տարիքային ճամբարականների հետ:  Հարակից բացօթյա խաղահրապարակում , ձայները գլուխները գցած, ճամբարականներս մարզախաղերին են պատրաստվում …

Это слайд-шоу требует JavaScript.