Սեմինարի շարունակություն Գարդենիա-լաբորատորիայում

Երկարացված օրվա կազմակերպիչների մեծ թիմով  կրկին  տ. Շողիկի մոտ էինք : Գեղեցիկ, մտերմիկ ու ջերմ  մթնոլորտում սեմինարն անցավ շատ հետաքրքիր , պայմանավորվեցինք հերթականությամբ ճամբարականներին էլ  ներառել գարնանամուտի պարտիզապուրակային  աշխատանքներին: Ներսում և դրսում տնկվող սածիլներն արդեն պատրաստ սպասում են…

Реклама

Պատրաստվում ենք գարնանային սերմնացանին—Սեմինար-պարապմունք

Ամեն անգամ , երբ հաճախում ենք կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա, այնպիսի մի զգացողություն է առաջանում, կարծես եկել ենք նոր շունչ ստանալու և մի նոր շունչ  էլ   ստեղծելու  համար …

Երկարացված օրվա կազմակերպիչների նախաձեռնող խումբն այս անգամ  էլ մեծ հետաքրքրությամբ  լսեց տ. Շողիկի պատրաստած սեմինար-պարապմունքի  թեման, ծանոթանալով  ԳԱՑԱՆԻԱ  կոչվող բույս- ծաղկին, որն ի դեպ շատ գեղեցիկ է և ամբողջ տարվա ընթացքում ծաղկում ու գեղեցկացնում է  կրթահամալիրի պարտեզ- ծաղկանոցները :  Սերմերը հատուկ տարրաներում ցանելուց , ցողելուց հետո , մեզ միայն մնում է սպասել ծլարձակելուն, որպեսզի մեր ճամբարականների հետ  միասին գարնանը սկսենք   պարտիզապուրակային աշխատանքները:

Թաղամասային սեմինար-ֆոտոպլեներ. Խաղողի թարմա -կախիչներ.

Քայլք Բանգլադեշի Բ-1 թաղամասով, որտեղ ապրում եմ և ամեն օր քայլում եմ նույն բակերով… Կրթահամալիրում առկա «Խաղողագործություն» նախագծի շրջանակում այսօրվա թեման հենց վերաբերվում էր խաղողին, նրա պահպանմանը, խնամքին, նվիրյալներին : Ափսոս, որ  ժամն ու եղանակային պայմանները չարդարացրին, որ  գոնե մի  խաղողագործ-բնակչի  հանդիպեինք, հետը զրուցեինք կամ  հասկանայինք, թե իր տնամերձի խաղողն ինչպիսին է կամ ի՞նչ է անում խաղող ստանալուց հետո:

Ցանկացած շենքի տնամերձում կա խաղող, մշակված, խնամված կամ էլ հակառակը, իսկ մետաղական ցանկապատերը պատված են վայրի խաղողի, մասրենու կամ մոշի թփերով ՝հասկանալի պատճառներով:

Արևելյան դպրոցի  5 տարեկանների խմբի  կազմակերպիչ Էլմիրա Մարգարյանի հետ շրջեցինք բակերով, թակեցինք դռներ, որոնք չբացվեցին և շարունակեցինք մեր ֆոտոպլեները: Բակերի տնամերձ տարածքներում կային նորատունկ խաղողներ, կային նաև ծեր ու հսկա  վազեր, որոնք ավելի շատ բան պատմեցին իրենց խնամողների մասին …

Կարծում եմ այս նախագիծը կունենա իր գեղեցիկ շարունակությունը…

 

Հնագույն մայրաքաղաքի մայրամուտը

Որոշել եմ՝ ամեն շաբաթ անել երկրի ընթացքի ամփոփումը՝ առանց զիջման։ Սա ինձ համար մի նոր գործ է, որ կանեմ, իհարկե, խնամքով, անաչառ։
Թվում է, որ այն շինարարական հսկա փոսերը՝ շրջագծով ու խորությամբ, որ փորված են Բուզանդի, Կողբացու, Արամի փողոցների միջև, արված են այնպես, որ ժամանակի ընթացքում այդ փողոցներում մնացած՝ 19-20-րդ դարի Երևանի մեկ-երկու հարկանի տները, ինչպես Արամի 23 և 30 հասցեների, ընկնեն փոսը, վերանան… Ազատվենք գլխից էլ, գլխացավից էլ…  Աշոտ Բլեյան

https://ashotbleyan.mskh.am/13-01-2019/

Այսօր էլ մենք՝ կրթահամալիրի  երկարացված օրվա կազմակերպիչներով , երկու խումբ կազմած շրջեցինք  նշված փողոցներով  և  … նայեք այս ֆիլմն ու մի պահ խորհեք, մտածեք և վերջապես մի միտք արտահայտեք՝ երևանցիներ…

Մարդիկ դեռ ապրում են այստեղ մի ողջ կյանք…և ապրում են 21-րդ դարում…

 

 

Սեմինար- տեխնոլոգիա

Երկարացված օրվա կազմակերպիչների  սիրելի թիմով այսօր Հարավային դպրոցի տեխնոլոգիայի լաբորատորիայում էինք : Արև Բալջյանը մեզ սովորեցրեց  բժշկական փայտիկներով  պատրաստել ամանորյա, այլընտրանքային   Ձմեռ պապ՝ կախովի խաղալիք:  Բոլորիս մոտ շատ հետաքրքիր և յուրահատուկ ստացվեց յուրովի, սիրով աշխատելուց հետո որոշեցինք  դա կիրառել մեր ճամբարականների հետ…

Այսօրվա մեր սեմինար-պարապմունքը՝ Քրիստինեի հետ

Ինչպե՞ս  դրսևորվել, ին՞չ անել, առաջին օգնություն ցուցաբերելու առաջնահերթ քայլերը, երբ պատահարի հետևանքով կոտրվածք կամ արնահոսություն է լինում…

Այսօրվա  այս հետաքրքիր և ակտուալ թեմայով էլ սկսվեց մեր սեմինար-պարապմունքը ՝ Քրիստինեի գլխավորությամբ…  Բախիլներն  հագնելուց հետո սկսվեց ամենահետաքրքիր և աշխույժ  պահերը՝ անցանք գործի…

Հետաքրքիր պահերը ՝ ֆոտոշարով

Վստահ կարող ենք ասել, որ առաջին օգնություն կարող ենք ցուցաբերել….

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար—օր 1—ին

IMG_0965

Մեր խմբի առաջին օրն անցավ շատ հետաքրքիր ու բովանդակալից… Առավոտյան ընդհանուր պարապմունքից հետո  Հասմիկ Մաթևոսյանի մոտ էինք… Երգերի, պարերգերի ուսուցում. «Ուսումնական պատարագ», «Զատիկ-ծառզարդար» —նախագծով աշխատանքն էր,  որը մեզ մոտ շատ հաջող ստացվեց: IMG_0917

Քայլարշավով հասանք Ագարակ— Կենդանիների խնամք, ուսուցում.—-նախագիծ.

Մեր բոլոր հարցերին պատասխանեց ընկեր Ժորան, ծանոթացնելով ձիերի տեսակներին, խնամքին… Այնտեղ էլ հանդիպեցինք մեր վրաց մեծ ու փոքր ընկերներին, ովքեր  շրջայցով հյուր եկան Ագարակ…Մնացածը՝ ֆոտոշարով…

 

Տիկին Շողիկի մատուցմամբ — սեմինար պարապմունք

Երկարացված օրվա կազմակերպիչների հերթական պարապմունքն էր այսօր Քոլեջի ջերմոց-լաբորատորիայում : Այսօր խոսվեց  «Բամբասանք» տնային բույսի ՝ նրա օգտակար և բուժիչ  հատկությունների , խնամքի ու բազմեցման մասին… Մինչ այսօր ոչ մեկս չգիտեինք, թե ինչ բուժամիջոց է այդ բույսը  տարբեր հիվանդությունների համար և ինչ հրաշքներ կարող է նա կատարել… Փոքրիկ թաղարների մեջ վերցրինք ծիլերը ՝ բազմացման նպատակով… Հետո մեծ արկղիկում սերմեր ցանեցինք, մագլցող բույս-ծաղիկների, որ հետագայում տարածենք կրթահամալիրի դպրոցներով…

Զատկական ծեսի համար էլ, տ. Շողիկը խորհուրդներ տվեց, թե ինչպես և որտեղ կարելի է ավելի արագ  հատիկավորների սերմերը թրջել ու արագ աճեցնել….

Հերթական հետաքրքիր սեմինար էր…