Հրաշքներով լի Գարդենիան…— oր 4-րդ

Մայիսյան 13-րդ հավաք—  Նախագիծ

Կրկին այցելեցինք մեր սիրված վայրերից մեկը ՝ կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիան, տիկին Շողիկին հյուր…

Կերակրեցինք գերմանամկներին,  կրիաների ընտանիքին,ծանոթացանք նոր բերված ձկների տեսակներին և անցանք  վայելելու  լաբորատորիայի հերթական ծաղկունքին…  Վերջում նստեցինք այլընտրանքային կլոր սեղանի շուրջն ու ….հարցերի տեղատարափ տ. Շողիկին… Հարցերի լիարժեք, հետաքրքիր ու մանրամասն պատասխաններ ստանալուց հետո, մեծ ոգևորությամբ  վերադարձանք Նոր դպրոց:  Ճամբարականներին շատ դուր եկավ տ. Շողիկի կարգախոսը—-Ես ոչ թե սիրում եմ միայն , այլ  չափից շատ եմ սիրում  այս ամենը… Նրանք հասկացան, որ հենց դա է ՝ մեծ սերն  ու ջերմությունը, որ սփռված էր ամբողջ լաբորատորիայում…

Реклама

«Ապրելու ամիս կամ համաշխարհային երաժշտական գունապնակ» -օր 3- րդ

Մայիսյան 13-րդ  հավաք

 Այսօր կրթահամալիրի Մարմարյա սրահում Նոր դպրոցը ներկայացրեց  «Ապրելու ամիս կամ համաշխարհային երաժշտական գունապնակ» նախագիծը… Գեղեցիկ պահերը իմ ֆոտոխցիկից՝ միջոցառումից առաջ և հետո….

Մայիսյան հավաք — օր 2- րդ Պարտիզապուրակային աշխատանք

Կեսօրից սկսած տևական անձրևը , կարծես թե ուզում էր փոխել մեր պարտիզպուրակային նախագծային աշխատանքները: Մնալով դասասենյակում, անցանք ընթերցանության ժամին, կարդացինք շատ հետաքրքիր տեղեկություններ կենդանական աշխարհի մասին, քննարկեցինք սիրած մեր թեման : Անձրևի  դադարից հետո անմիջապես դուրս եկանք պարտեզ և կատարեցինք մեր գեղեցիկ աշխատանքը…  Ասեմ, որ մեր տնկած դդումներն արդեն ծաղկել են և ամեն օր խնամելուց հետո սիրով հետևում ենք աճին…  Այսօր էլ վարպետ Կարոյի  և  չորրորդ դասարանի սովորող Սամվելի  աջակցությամբ տնկեցինք մեր ձեռք բերված  գեղեցիկ ճյուղերը, որոնք  գարնան խորհրդանիշներից մեկն են համարվում….

 

Մայիսյան հավաք — օր առաջին- «7 քար »

Ավանդական խաղեր— նախագիծ

Այսօր տարատարիք երկարացված օրվա  ճամբարականները  հարակից բակում,  մեծ սիրով  սովորեցին և առաջին անգամ խաղացին  «7 քար »  ավանդական բակային ժամանցային  խաղը… Սկզբից մինչև վերջ խաղն անցավ շատ հետաքրքիր ու հրճվանքով լի, այնուհետև թթենի ծառը տեսնելով , համտեսելով  պտուղները,  բարձր տրամադրությամբ վերադարձան  դպրոց…. Որոշեցին, որ այս խաղը  կրթահամալիրի մյուս դպրոցների ճամբարականներին կսովորեցնեն և   իրենց հետ կխաղան…

Մայիսյան 13-րդ հավաքի ծրագիր 14.05-18.05

Հեղինակային մանկավարժության հեղինակների ամենամյա մայիսյան 13-րդ հավաք

Ժամանակահատվածը` 14.05-18.05IMG_3846

Մասնակիցներ` Երկարացված օրվա տարատարիք ճամբարականներ

Նախագծեր`