Փետրվարի 25 — մարտի 1- ի նախագծային աշխատաժամանակ

IMG_7717

ՆԱԽԱԳԾԵՐ

Շրջակա միջավայրի խնամք- պարտիզապուրակային աշխատանքներ

Թումանյանական շուրջտարյա նախագծեր

Կոմիտասյան նախագծային շաբաթ

Հեծանվավարություն

Այլընտրանքային  տեխնոլոգիա, նկարչություն,  բացօթյա խաղեր …

Քայլարշավներ

Լուսանկարչություն և բլոգային պատումներ

Բոլոր նախագծային լուսաբանումներն իմ բլոգում

 

Երկուշաբթի

14:20- 14:25   ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50   ճաշ

14:50 – 15: 30  ինքնուսուցում

15:30- 16:30   Պարտիզապուրակային աշխատանքներ

16:30 – 16:45   միջավայրի, ներքին բույսերի խնամք, դասասենյակի մաքրում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Երեքշաբթի

14:25 – 14:25    ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50    ճաշ

14:50 – 15:30 ինքնուսուցում

15:35 – 16:20  քայլարշավ   Բանգլադեշ թաղամասերով-լուսանկարում

16:20 – 16:45   միջավայրի խնամք, բույսերի խնամք և դասասենյակի մաքրում,  օդափոխում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Չորեքշաբթի

14:25 – 14:30    ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50    ճաշ

14:50 –  15: 45  ինքնուսուցում

15:45 – 16:30    Սերմացուների նախապատրաստական աշխատանքներ Գարդենիայում

16:30 – 16:45   միջավայրի , բույսերի խնամք, դասասենյակի մաքրում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Հինգշաբթի

14:25 – 14:30   ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50   ճաշ

14:50 – 15:15   ինքնուսուցում

15:20 – 16:20   Ուսումնական Ագարակ

16:20 – 16:45   միջավայրի , բույսերի խնամք, դասասենյակի մաքրում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Ուրբաթ

13:35 – 13:45    ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:30    ինքնուսուցում

14:30 – 14:50    ճաշ

14:50 – 15:15   հեծանվավարություն

15:15 – 16:45  մեդիաուրբաթ

16:45 – 17:00     տուն ճանապարհում

Реклама

Մաքուր միջավայր-նախագիծ

Ճիշտ է, դրսում ձմեռվա վերջին ամիսն է, սակայն արևն արդեն ազդարարում է գարնան գալուստը և մեզ ուղղորդում է դուրս ՝ մաքուր օդ շնչելու և խաղալու …

Ճիմապատված լանջեր բարձրանալիս նկատեցինք, որ տարածքը շատ էր աղտոտված: Անմիջապես տղաներիս խումբն անցավ մաքրելու, հավաքելու աշխատանքներին, իսկ աղջիկներն էլ զբաղվեցին  Թումանյանական նախագծերն իրականացնելու : Մաքրելուց հետո էլ մի լավ խաղացինք մաքուր լանջերում, նկարվեցինք ու վերադարձանք դպրոց:

 

Քայլարշավ ԿԻԼԻԿԻԱ թաղամասով

«Գեղեցիկ կարգախոսներով հայրենիք չի կերտվի»

Այսօրվա հայրենիք կերտողներս  քայլ անելու փոխարեն նստած սպասում , փիլիսոփայում  կամ դատում  ու փնովում ենք… Իսկ ինչի՞ն  ենք սպասում և ու՞մ … Համատարած աղբ  ենք  տարածում , որ եկել ու վիշապ օձի պես փաթաթվել է հայրենիքով մեկ…

Սթափություն է հարկավոր յուրաքանչյուրիս, որ  հավատով քայլ անենք ու  միասնաբար սկսենք  մեծածավալ մաքրությունը բոլոր հարթակներում …

Այսօրվա մեր հերթկան քայլարշավը  մեծ հայրենասեր, մեծ ուսուցչի, սրտացավ տիար Բլեյանի գլխավորությամբ, իրականացրինք Կենտրոն համայնքի Կիլիկիա թաղամասում: Կրկին անգամ  մեր աչքի առաջ բախվեցին  հնի ու նորի բարձիիթողի վիճակները, որոնց հետ համակերպված ապրում են հին ու նոր բնակիչները…

Այստեղ էլ իմ տեսածն  ու …

 

 

 

 

 

Փետրվարի 11 — 15- ի նախագծային աշխատաժամանակ

IMG_7099ՆԱԽԱԳԾԵՐ

  Թումանյանական նախագծային շաբաթ

Կոմիտասյան նախագծային շաբաթ

Շրջակա միջավայրի խնամք- պարտիզապուրակային աշխատանքներ

Այլընտրանքային  տեխնոլոգիա, նկարչություն,  բացօթյա խաղեր …

Քայլարշավներ

Լուսանկարչություն և բլոգային պատումներ

 

Երկուշաբթի

14:20- 14:25   ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50   ճաշ

14:50 – 15: 30  ինքնուսուցում

15:30- 16:30   Թումանյանական նախագիծ

16:30 – 16:45   միջավայրի, ներքին բույսերի խնամք, դասասենյակի մաքրում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Երեքշաբթի

14:25 – 14:25    ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50    ճաշ

14:50 – 15:30 ինքնուսուցում

15:35 – 16:20  քայլարշավ ձմեռային  Բանգլադեշ թաղամասերով-լուսանկարում

16:20 – 16:45   միջավայրի խնամք, բույսերի խնամք և դասասենյակի մաքրում,  օդափոխում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Չորեքշաբթի

14:25 – 14:30    ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50    ճաշ

14:50 –  15: 45  ինքնուսուցում

15:45 – 16:30    Կոմիտասյան նախագիծ

16:30 – 16:45   միջավայրի , բույսերի խնամք, դասասենյակի մաքրում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Հինգշաբթի

14:25 – 14:30   ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50   ճաշ

14:50 – 15:15   ինքնուսուցում

15:20 – 16:20   բացօթյա ավանդական խաղեր

16:20 – 16:45   միջավայրի , բույսերի խնամք, դասասենյակի մաքրում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Ուրբաթ

13:35 – 13:45    ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:30    ինքնուսուցում

14:30 – 14:50    ճաշ

14:50 – 15:15   զրույցներ Կոմիտասի մասին

15:15 – 16:45  մեդիաուրբաթ

16:45 – 17:00     տուն ճանապարհում

Էստաֆետային խաղեր -մրցույթ

Այսօր կրթահամալիրի Ավագ դպրոցի մարզադահլիճում ավարտվեց երկարացված օրվա Արևելյան, Արևմտյան և Միջին դպրոցի տարատարիք ճամբարականների մարզական ստուգատեսը…  Մարզիչների հրահանգով թիմերը շարվեցին և գեղեցիկ նախավարժանքից հետո սկսվեց էստաֆետային  բազմատեսակ խաղերի ընթացքը : Ստուգատեսը եզրափակվեց բասկետբոլային մինի խաղով և ճամբարականների ուրախ տրամադրությամբ…

Այսօրվա պատասխանատուներն էին ՝Արևելյան դպրոց-պարտեզ-Նունե Խաչիկօղլյան, Արևմտյան դպրոց-պարտեզ- Աստղիկ Արսենյան, Միջին դպրոց- Քնարիկ Մելքոնյան և Հյուսիսային դպրոց-պարտեզ — Սուսաննա Պետրոսյան.

Դիտենք այս ամենի մասին պատմող ֆիլմը.

Քայլարշավ հին քաղաքով…

Ֆիրդուսի, Բուզանդի, Կողբացի փողոցներ և Կոնդ

Կրկին մեր թիմով, կրկին  քայլարշավ, բայց այս անգամ  մի  մարդու հետ, ով  իրոք շատ է սիրում իր քաղաքը, նվիրյալն է իր աշխարհի  և միշտ  շռայլորեն ուսուցանում , փոխանցում է  այդ սերն  ու մտահոգությունը  ծանոթ-անծանոթին …

Գիդ — զբոսավարի դերը  քայլարշավների, ճամփորդությունների ժամանակ մեր տիար Բլեյանը կատարում է գերազանց, անհոգնել ու մեծ սիրով : Խմբերով  շատ անգամ ենք ճամփորդել Հայաստան աշխարհի տարբեր վայրեր ու միշտ վերադարձել ենք   մեծ տպավորությունների, ուսուցողական-ճանաչողական պահոցով, որն ի դեպ, ամբողջ կյանքում մնում է  , չի կորչում …

Այս անգամ էլ ենք միասին  շրջում քաղաքի հին  թաղամասերով, փողոցներով ու բակերով:   Հին քաղաքի տարբեր ճակատագրերով անցած  խարխուլ , բայց կանգուն մնացած պատերի ու շենքերի  տնքոցներն ու հառաչները,  լսելով անցնում ենք թաղից-թաղ…  Եվ մեր  տիար Բլեյանը, կարծես  թարգմանում ու վերծանում է մեզ համար այդ փլատակների  ու շինությունների պատմությունը… Եվ ինչքա՜ն մեծ  սիրով  է փոխանցում  այդ  ամենը …

Հուսանք, որ  հին ու նոր Երևանի միաձուլումը  կլինի  վերածնունդ… ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ

 

 

Թաղամասային սեմինար-ֆոտոպլեներ. Խաղողի թարմա -կախիչներ.

Քայլք Բանգլադեշի Բ-1 թաղամասով, որտեղ ապրում եմ և ամեն օր քայլում եմ նույն բակերով… Կրթահամալիրում առկա «Խաղողագործություն» նախագծի շրջանակում այսօրվա թեման հենց վերաբերվում էր խաղողին, նրա պահպանմանը, խնամքին, նվիրյալներին : Ափսոս, որ  ժամն ու եղանակային պայմանները չարդարացրին, որ  գոնե մի  խաղողագործ-բնակչի  հանդիպեինք, հետը զրուցեինք կամ  հասկանայինք, թե իր տնամերձի խաղողն ինչպիսին է կամ ի՞նչ է անում խաղող ստանալուց հետո:

Ցանկացած շենքի տնամերձում կա խաղող, մշակված, խնամված կամ էլ հակառակը, իսկ մետաղական ցանկապատերը պատված են վայրի խաղողի, մասրենու կամ մոշի թփերով ՝հասկանալի պատճառներով:

Արևելյան դպրոցի  5 տարեկանների խմբի  կազմակերպիչ Էլմիրա Մարգարյանի հետ շրջեցինք բակերով, թակեցինք դռներ, որոնք չբացվեցին և շարունակեցինք մեր ֆոտոպլեները: Բակերի տնամերձ տարածքներում կային նորատունկ խաղողներ, կային նաև ծեր ու հսկա  վազեր, որոնք ավելի շատ բան պատմեցին իրենց խնամողների մասին …

Կարծում եմ այս նախագիծը կունենա իր գեղեցիկ շարունակությունը…

 

Բազկամարտի առաջնությունը որպես նախագիծ :)

Անգելինա  —  տիկին Նունե, գիտե՞ք, որ էս Նատալին շատ ուժեղ է, բոլորին ձեռքի ուժով հաղթում է…

Ես — Ճի՞շտ է ասում Անգելինան, Նատալի ջան:

Նատալին ուսերը թոթվեց և քիչ կարմրեց…

Նատալի — Դե որ ասում են, ուրեմն ճիշտ է , էլի…

Ամբողջ դասարանով մի մե՜ծ ալիք առաջացավ, բոլորն էլ ուզեցին  իրենց ուժն ու եռանդը ցույց տալ, մրցակցության մեջ մտնել ու հաղթել… Այդ պահին պետք է դեմքերը տեսնեիք…Ես էլ մի սեղան առանձնացրի, աթոռները դրեցի և սկսվե՜ց…  Սկզբից բացահայտվեցին բոլոր  ուժեղ աղջիկները,  իսկ հետո անցան տղաներին…  Մրցակցությունը դեռ կշարունակվի, որպես նախագիծ, քանի որ բացահայտվեցին  բավականին լուրջ մրցակիցներ , թե՛ աղջիկների կողմից, թ՛ե տղաների… Կարծում եմ մարզիչներին դիմելով , էլ ավելի հետաքրքիր կանցնի  մրցությունը :

 

Հերթական քայլարշավ Էջմիածնում

Ոչ շատ մեծ խմբով,  հյուրընկալվեցինք ամանորին պատրաստվող  Էջմիածին քաղաքը: Արևային  քաղաքը գրկաբաց ընդունեց  մեզ և անգամ բարեհամբյուր ժպտաց….  Ֆոտոպատում

Հոկտեմբերի 15- 19-ի աշխատաժամանակ

 

IMG_7312Երևան- 2800                                             ՆԱԽԱԳԾԵՐ

Լուսանկարչություն

Ճանաչողական քայլարշավներ Բանգլադեշում

Հեծանվավարություն

Պարտիզապուրակային աշխատանքներ

 

Երկուշաբթի

14:20- 14:25   ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50   ճաշ

14:50 – 15: 30  ինքնուսուցում

15:30- 16:30  նախագիծ —  ԵՐԵՎԱՆ—2800— ճաաչում ենք մեր թաղամասը — լուսանկարչություն

16:30 – 16:45   միջավայրի, ներքին բույսերի խնամք, դասասենյակի մաքրում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Երեքշաբթի

14:25 – 14:25    ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50    ճաշ

14:50 – 15:30   քայլարշավ Բանգլադեշ թաղամասերով-լուսանկարում

15:35 – 16:20   տեխնոլոգիական աշուն

16:20 – 16:45   միջավայրի խնամք, բույսերի խնամք և դասասենյակի մաքրում,  օդափոխում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Չորեքշաբթի

14:25 – 14:30    ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50    ճաշ

14:50 –  15: 45  այցելություն  Քոլեջի գարդենիա

15:45 – 16:30  հեծանվավարություն

16:30 – 16:45   միջավայրի , բույսերի խնամք, դասասենյակի մաքրում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Հինգշաբթի

14:25 – 14:30   ճամբարականների ընդունում և հաշվառում

14:30 – 14:50   ճաշ

14:50 – 15:15   զրույցներ քաղաքի մասին— քննարկում

15:20 – 16:20  հեծանվավարություն, ավանդական խաղեր

16:20 – 16:45   միջավայրի , բույսերի խնամք, դասասենյակի մաքրում

16:45 – 17:00   տուն ճանապարհում

Ուրբաթ

13:35 – 13:45    ճամբարականների ընդունում և հաշվառում

13:45 – 14:30    ինքնավարություն

14:30 – 14:50    ճաշ

14:50 – 15:15    ավանդական խաղերի ուսուցանում

15:15 – 16:45   հեծանվավարություն——մեդիաուրբաթ

16:45 – 17:00     տուն ճանապարհում