Մրցանակակիր տատիկի ոգեշնչանքի ուժը …

IMG_0698Երեք թոռնիկների տատիկ եմ,  իսկ սեբաստացի տատիկի կարգավիճակում՝ բյուր սեբաստացիների, ովքեր ինձ ամեն օր ոգեշնչում են և նոր խենթությունների դրդում:

Ես այս կարգավիճակում  և՛ հեծանվորդ եմ, և՛ լողորդ, և՛ հեծյալ, բացի այդ երեք անգամ Արագածի հարավային գագաթը հաղթահարած, Արայի  ու Արտենի լեռները նվաճած տատիկ սեբաստացի… Բազմաթիվ են իմ ճամփորդություններ-բացահայտումները,  իսկ այս ամենի համար մեղավոր եմ ճանաչում խենթ ու խելառ  մեր  խորոտ տիարին, ով  բոլորին խենթացնում է իր  անդադար պրպտումներով, նորարարություններով,  նոր նախագծերով, միշտ հասցնող ու երբեք չհոգնող կարգավիճակով:

Ճակատագրի բերումով հայտնվեցի կրթահամալիրում, ձուլվեցի և դարձա նրա նվիրյալը սրտով և հոգով առ այսօր: Կրտսեր տարիքի երեխաների հետ աշխատելն  ինձ պարգևեց  սեր, հոգածություն, պարզ ու բարի թափանցիկ մի  մեծ աշխարհ:

Լուսանկարչության հանդեպ իմ սերը  վաղ անցյալից  եմ ժառանգել, սիրում եմ նկարել ինձ շրջապատող միայն գունեղն ու գեղեցիկը… Իսկ կրթահամալիրում չկա, գոյություն չունի ոչ մի նեգատիվ կամ մութ անկյուն:

Ձմեռ պապիկի մրցանակին եմ  արժանանում  արդեն երկրորդ անգամ և ցանկանում եմ իմ ողջ  սրտով ու հոգով ասել. — «Բոլոր տարիքի սեբաստացիներ, սիրել, սիրում  և սիրելու եմ ձեզ միշտ» : Շնորհակալություն

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s