Դինգ — դոնգ, ինչ լավն է եղևնին… Ագարակում

Այսօր էլ  մեր խմբով տեսանք Ագարակի և Արևմտյան դպրոցի այլընտրանքային տոնական ծառերն ու ձևավորումները:  Ագարակ գնալիս մեզ միացավ Մանեի հայրիկը, ով օգնեց  մեզ, որ չորքոտանիների կերը հասցնենք Ագարակ : Նա էլ տեսավ և հավանեց Ագարակի տոնական ծառի այլընտրանքը…

Հետո էլ մտանք Արևմտյան դպրոց-պարտեզի սրահ և կրկին անգամ մեզ դուր եկավ տոնական ծառը: Վանե անունով մի գեղեցկուհու հետ էլ նկարվեցինք ու պարտեզում էլ հանդիպեցինք ընկեր Մելինեի խմբին, մի լավ խաղացինք միմյանց հետ և ուրախ վերադարձանք….