Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար.Օր երկրորդ

Այսօրվա  առավոտյան ընդհանուր պարապմունքը սկսվեց  երգուսուցմամբ: Մարինե Ոսկանյան և ընկերներ խումբը ուրախ տրամադրությամբ անցավ հերթական գործունեության: Թղթե թափոնները հավաքեցինք տարբեր դասասենյակներից և իջեցրինք, հանձնեցինք Մայր դպրոցի  գրադարան:

Երկարացված օրվա կազմակերպիչներով էլ գնացինք հերթական սեմինար-պարապմունքի Արևելյան դպրոց, Զառա Ոսկանյանի բրուտանոց-լաբորատորիան, որտեղ ավարտին հասցրինք մեր կիսատ աշխատանքները: