Սեմինար- երգուսուցման մեր պրեմիերան տիարի հավանությանն արժանացավ…

«Սեբաստիա»  համերգասրահում  երկարացված օրվա  սեմինար-երգուսուցման պարապմունքն էր՝ Մարինե Ոսկանյանի գլխավորությամբ: Սովորեցինք հետևյալ երգերը , պարեցինք և տրամադրություններս  է՛լ ավելի բարձրացավ , երբ Մարինեն մեզ հրավիրեց հարթակների վրա կանգնելու, որտեղ կանգնում են կրթահամալիրի  երգչախմբերը…

Այնք՜ան սահուն կատարում ստացվեց, որ բոլորս էլ շատ գոհ էինք մեր երգելուց և հենց այդ նույն պահին սրահ մտավ մեր սիրելի տիարն ու միացավ խմբին…

1. Խնջույքի երգ

2. Կենաց երգ

3. Հալել եմ եղը

4. Հաց կըթխեմ

5. Ցորեն եմ ցանե

45023233_356073328273351_1477807068692873216_n

Գեղեցիկ մեր կատարումը տիարի մասնակցությամբ.

 

 

 

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար. Առաջին օրվա պատում

Վաղ առավոտից, բարձր տրամադրությամբ, տ. Մարիետն ու  Փարվանյան Գայանեն սովորողների ձեռքով պատրաստատ Թթուդրիկի նախագիծն էին շարունակում  Արևելան դպրոցում… Ուսումնական մառանում թթուն պահվելու է մինչև նոյեմբերի 10-ը՝ Հարիսայի ծեսի համար…

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ժամանակ նոր երգեր սովորելուց հետո անցանք խմբային աշխատանքներին…

Արևելյան դպրոց-պարտեզի առօրյան մինչև կեսօր.